«Կրիստալ Փելեսը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:
2012/13 մրցաշրջանում «արծիվների»՝ Պրեմիեր Լիգա տեղափոխվելու գործում մեծ ներդրում ունեցող Զախան անցած ամառ տեղափոխվեց «Յունայթեդ», որտեղ այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել:
«Կարմիր սատանաների» նոր մարզիչ Լուի վան Գալը որոշեց հրաժարվել 21-ամյա վինգերի ծառայություններից, ով Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է երկու խաղի: Վիլֆրիդն իր հերթին նախընտրեց վերդառնալ «Սելհարսթ Պարկ»:
Այս տրանսֆերը կայացավ գլխավոր մարզչի պաշտոնում Նիլ Ուորնոկին նշանակելուց մեկ օր հետ: Ոչ մի կասկած չկա, որ Զախան կլինի Ուորնոկի նորեկներից ընդամենը մեկը:
-Ես շատ ուրախ եմ այստեղ վերադառնալու համար: Լուրեր վաղուց էին պտտվում, սակայն ամեն ինչ պարզ դարձավ միայն երեկ: Ինձ համար շատ կարևոր է խաղալու հնարավորություն ունենալը,- ասել է Զախան: