Գրեհեմ Փոթերին անվանել են Պրեմիեր լիգայի ժամանակաշրջանի «Չելսիի» վատագույն մարզիչ:
Շաբաթ օրը «Չելսին» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն կրեց Պրեմիեր լիգայի վերջնամասում գտնվող «Սաութհեմպտոնից»՝ իր վեցերորդ պարտությունը:
Գրեհեմի օրոք, ով նշանակվեց սեպտեմբերին, «կապույտները» Պրեմիեր Լիգայում ընդամենը 5 հաղթանակ են տարել, այդ թվում՝ ընդամենը երկուսը իրենց վերջին 14 խաղերում:
Այսպիսով, Փոթերի հաղթանակների տոկոսը «Չելսիում» կազմում է ընդամենը 29,4%, ինչը Գրեհեմին դարձնում է ակումբի պատմության վատագույն մարզիչը, եթե հաշվի առնվեն միայն Պրեմիեր լիգայի արդյունքները:
Նույնիսկ Ռաֆայել Բենիտեսը, Լուիս Ֆելիպե Սկոլարին և Անդրե Վիլաշ-Բոաշը, ում ժամանակները «Չելսիում» համարվում են դժբախտ, ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան «Բրայթոնի» նախկին մարզիչը: