«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը պաշտոնապես հայտնել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Սքոուլզը դա անում է արդեն երկրորդ անգամ: 2011 թվականի ամռանն ավարտելով կարիերան՝ հաջորդ տարվա հունվարին նա նորից սկսեց այն: Մինչդեռ այս անգամ պետք չէ կասկածել, որ Փոլի որոշումը վերջնական է:
Վերջին ամիսներին 38-ամյա անգլիացուն անհանգտսցնում են տարատեսակ վնասվածքները: Հունվարից նա ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրեմիեր Լիգայում, սակայն հնարավոր է մասնակցի այսօր կայանալիք «Սուոնսիի» հետ խաղին:
-Այո, ես վերջապես ավարտում եմ կարիերաս: Ֆուտբոլ խաղալ. ահա այն ամենը, ինչ երբևէ ցանկացել եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ մոտ շարունակական և հաջողակ կարիերա ստացվեց: Ինձ համար պատիվ էր աշխատել բոլոր ժամանակների լավագույն մարզչի հետ,- հայտնել է ֆուտբոլիստը:
Ավելացնենք, որ Սքոուլզը 716 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում, որից 497-ը՝ Պրեմիեր Լիգայում, և դարձել է 155 գոլի հեղինակ: