«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «կարմիր սատանաների» վետերան Ռայան Գիգգսը կարող է բարձր մակարդակով խաղալ ևս 3 տարի:
Անցած ուրբաթ Գիգգսը դարձավ 40 տարեկան: Չնայած իր այդ տարիքին, Գիգգսը օրեր առաջ փայլուն հանդես եկավ Չեմպիոնների Լիգայում «Բայերի» դեմ խաղում (0:5):
Ռայանը «Յունայթեդում» մասնակցել է ավելի քան 950 հանդիպման, սակայն Սքոուլզը կարծում է, որ դեռ վաղ է Գիգգսին թոշակի ուղարկելու համար:
-Նա մշտապես ասում էր, որ կխաղա այնքան, որքան կարողանա: Ես վստահ եմ, որ նա կարող է խաղալ մինչև 43 տարեկանը: Նա անգամ այս տարիքում կարող է բարձր մակարդակով հանդես գալ: Նա դեռ մի քանի տարի էլ կօգնի ակումբին,- ասել է Սքոուլզը: BBC