«Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին կայացրած որոշումը:
-Իրականում դժվարին որոշում էր: Սակայն ես գիտեմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է:
Ընթացիկ մրցաշրջանը վնասվածքների պատճառով այնպիսին չստացվեց, ինչպես որ կցանկանայի: Սակայն մենք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ընդհանրապես դժվար չէր ֆուտբոլից հեռանալը:
Ես ավելի շատ անհանգստանում էի խաղի մեջ, քանի որ 4-5 ամիս բաց էի թողել: Ընդհանուր առմամբ ես լիովին վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:
Իմ հեռանալն ուշադրության կենտրոնո՞ւմ չէ: Դա այնքան էլ վատ չէ, որովհետև այժմ մարզիչը թոշակի է գնում, իսկ Ուեյն Ռունին խնդրել է` վաճառել իրեն,- ասել է Փոլը:
Սպասվում է, որ ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան՝ որպես թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական: