Քաթարի շեյխ Ջասիմը պատրաստ է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու իր ցանկությունից, եթե գինը ճիշտ չլինի:
Ինչպես գիտեք, Շեյխ Ջասիմը մի քանի պոտենցիալ գնորդներից մեկն է, ովքեր առաջ են քաշել իրենց առաջարկները մինչև վերջնաժամկետը և անցել բանակցությունների հաջորդ փուլ՝ դեմ առ դեմ հանդիպումների փուլ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատեր հանդիսացող Գլեյզերների ընտանիքի ներկայացուցիչների հետ:
Շեյխ Ջասիմը համարվում է Օլդ Թրաֆորդի ակումբը գնելու հիմնական հավակնորդը, և նրա համար դժվար չի լինի բարելավել իր առաջարկը մինչև 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ, որքան ամերիկյան ընտանիքը ցանկանում է իրենց ակտիվի համար:
Այնուամենայնիվ, Sky Sports-ը պնդում է, որ Շեյխ Ջասիմը չի պատրաստվում ավել վճարել և անխոհեմ լինել «Յունայթեդը» ձեռք բերելու հարցում:
Էմիրի ավագ եղբայրը «Յունայթեդը» գնահատում է մոտ 4,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ և նախընտրում է չիրականացնել այդ գնումը, քան վճարել մի գին, որը նա արդարացի չի համարում: