«Ուիգան Ատլետիկի» հարձակվող Քալում Մակմանամանը «Նյուքասլի» պաշտպան Մասադիո Հայդարայի նկատմամբ կատարած կոպիտ խաղի համար չի պատժվի:
Ինչպես խաղից անմիջապես հետո հայտնել է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն, ընդմիջման ժամանակ իրեն է մոտեցել գլխավոր մրցավար Մարկ Հալսին և ներողություն խնդրել այդ դրվագի համար, որում մրցավարը չպատժեց Քալումին: Սպասվում էր, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կպատժի մրցավարին և Մակմանամանին:
Սակայն ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ կարգապահական կոմիտեն չի կարող ոչ մի սանկցիա կիրառել, եթե դաշտի մրցավարները տեսել են այդ դրվագը և չեն արձագանքել: