«Բավարիան» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերի գնմանը:
Ուոլկերի պայմանագրի ավարտին այս պահին մնացել է ընդամենը 12 ամիս, իսկ «Սիթին» պատրաստ է լսել 33 ամյա անգլիացու համար առաջարկներ:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, «Բավարիան» զգալի առաջընթաց է գրանցել «Տոտտենհեմի» և «Շեֆիլդ Յունայթեդի» նախկին խաղացողի համար տարվող բանակցություններում, սակայն փոխզիջման դեռևս չի կարողացել գասնել:
Այնուամենայնիվ, բոլոր կողմերը լավատեսորեն են տրամադրված գործարքին, իսկ Ուոլկերը հետաքրքրված է Մյունխեն տեղափոխվելու հեռանկարներով:
Ուոլկերի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրության հետևում կանգնած է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով «Չելսիի» նախկին մարզիչն է: