• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քարդիֆը» համաձայնեցրել է Էթիեն Կապուի տրանսֆերային արժեքը

Էթիեն ԿապուՊրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆին» հաջողվել է համաձայնեցնել «Թուլուզի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էթիեն Կապուի տրանսֆերային արժեքը:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Թուլուզը» համաձայնել է բաց թողնել 25-ամյա Կապուին 8.6 մլն ֆունտի դիմաց: Հիմա «Քարդիֆին» մնում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ:

Անգլիայում Էթիենով դեռևս հունվարից են հետաքրքրված: Լուրերի համաձայն, այն ժամանակ ֆուտբոլիստին գնելու անհաջող փորձ է կատարել «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Իսկ մինչ այդ խոսվում էր «Արսենալի» և «Տոտտենհեմի» կողմից հետաքրքրության մասին:Անդրե

-Ակումբները, որոնք հետաքրքրված են Էթիենով, պետք է իմանան, որ հիմա մենք չենք ընդունի  «Քարդիֆի» առաջարկած գումարից ցածր առաջարկներ,- L’Equipe-ի հետ հարցազրույցում ասել է «Թուլուզի» նախագահ Օլիվյե Սադրանը:

Հավելենք, որ այս ամառ «Քարդիֆն» ընդամենը մեկ ուշագրավ ձեռքբերում է կատարել` ի դեմս դանիացի հարձակվող Անդրեաս Կոռնելիուսի:

Թեմատիկ նորություններ