Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթիին»։
Ժոզե Մոուրինյոյին հեռացնելուց հետո իր առաջին խաղան անցկացնող «Յունայթեդը» 1-4 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը, մեկական գոլ էլ հեղինակեցին Մարկուս Ռեշֆորդը, Անդեր Էրերան և Անտնի Մարսյալը։ Դաշտի տերերի միակ գոլն էլ 38-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Վիկտոր Կամարասան։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 29 միավորով կշարունակի մնալ 6-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ռեշֆորդ՝ 3ր, Էրերա՝ 29ր, Կամարասա՝ 38ր (11մ), Մարսյալ՝ 41ր, Լինգարդ՝ 57ր (11մ)։