• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարսյալը մեկուսացված է «Յունայթեդի» հիմնական թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը վատ մարզավիճակի պատճառով մեկուսացվել է հիմնական թիմի մարզումներից:

Մարսյալը չի ​​խաղացել «Յունայթեդի» կազմում դեկտեմբերի 9-ին «Բորնմուտից» կրած անակնկալ պարտությունից հետո (0:3): Սկզբում Անտոնիի բացակայությունը պայմանավորված էր հիվանդության պատճառով։

Այս պահին հիվանդությունը հետ է քաշվել, սակայն 28 ամյա ֆրանսիացուն դեռ թույլ չեն տվել մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է Daily Mail-ը։

«Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը Մարսյալին հայտնել է, որ միայնակ կմարզվի Քարինգթոնում, քանի դեռ չի բարելավել իր մարզավիճակը:

Տեն Հագը հիասթափված է, որ Մարսյալը բավականաչափ ջանքեր չի գործադրել իր հիվանդությունից հետո մարզավիճակ հավաքելու համար։

Ավելացնենք, որ Մարսյալի գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել «Մոնակոյի» նախկին խաղացողին:

Հետաքրքիր փաստեր