Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ նախորդ ամառ բանակցություններ չի վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում Քեյնը համարվում էր «Յունայթեդի» հիմնական թիրախը հարձակվողների շրջանում, սակայն Հարին ի վերջո միացավ «Բավարիային», իսկ «կարմիր սատանաները» 72 միլիոն ֆունտով «Ատալանտայից» ձեռք բերեցին Ռասմուս Հոյլունդին:
Չեմպիոնների լիգայի «Յունայթեդի» դեմ Ալիանց Արենայում կայանալիք խաղից առաջ Քեյնը հասկացրեց, որ լիովին գոհ է իր ընտրությունից, և «կարմիր սատանաները» նրա համար լուրջ տարբերակ չեն համարվել:
«Իհարկե, ամռանը ես տեղյակ էի, որ մի քանի ակումբների հետ ետին պլանում ինչ-որ խոսակցություններ են ընթանում, բայց «Բավարիան» այն թիմն էր, որն ինձ իսկապես հետաքրքրում էր:»
«Երբ նրանք մոտեցան, շատ այլ բանակցություններ չեղան: Նրանք և «Տոտտենհեմը» պարզապես պետք էր համաձայնության գային գործարքի շուրջ»:
«Իմ ուշադրությունն այստեղ է: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, իսկապես մեծ ակումբ: Ես պարզապես որոշեցի գալ այստեղ և երջանիկ եմ, որ կատարել եմ այդ ընտրությունը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: