Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու Լիտվայի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Քեյնը դարձել է «Տոտտենհեմի» առանցքային ֆուտբոլիստներից՝ 42 խաղում դառնալով 26 գոլի հեղինակ: Հոջսոնը չէր կարող անտեսել Հարիի այդ առաջընթացը:
Քեյնի թիմակիցներից հավաքականի հրավեր են ստացել նաև Քայլ Ուոլկերը և Անդրոս Թաունսենդը:
Ավելացնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլում Լիտվայի հավաքականի դեմ խաղը կկայանա հաջորդ ուրբաթ՝ «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ մարտի 31-ին Հոջսոնի սաները Թուրինում ընկերական խաղ կանցկացնեն իտալացիների հետ:
Անգլիայի հավաքականի կազմը
Դարպասապահներ. Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սելթիկ», Շոտլանդիա):
Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ «Էվերթոնից»), Գարի Կեհիլ («Չելսի»), Նաթանիել Քլայն («Սաութհեմպտոն»), Կիերան Գիբս («Արսենալ»), Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Քրիս Սմոլլինգ (երեքն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Քայլ Ուոլկեր («Տոտտենհեմ»):
Կիսապաշտպաններ. Ջորդան Հենդերսոն, Ռահիմ Ստերլինգ, Ադամ Լալանա (բոլորն էլ «Լիվերպուլից»), Ռոս Բարքլի («Էվերթոն»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Թեո Ուոլկոտ «Արսենալ»), Մայքլ Կարրիկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլլա»), Անդրոս Թաունսենդ («Տոտտենհեմ»):
Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»), Դենի Ուելբեք («Արսենալ»):