Պրեմիեր Լիգայի նորեկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» ցանկանում է իր հարձակման գիծն ուժեղացնել «Չելսիի» նախկին հարձակվող Սամուել Էտո՚Օի միջոցով:
Daily Mirror պարբերականի հաղորդմամբ, 34-ամյա կամերունցու գործակալ Կլաուդիո Վիգորելին «ռեյնջերների» հետ բանակցելու համար արդեն ուղևորվել է Լոնդոն: Պայմանագրի հնարավոր ժամկետը կլինի 12 ամիս:
Այս պահին Էտո՚Օն հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: «Չելսիում» անցակցրած մեկ մրցաշրջանի ընթացքում Սամուելն իրեն վատ չդրսևորեց և, ինչպես խոսվում է, նա ցանկանում է մնալ Լոնդոնում և շարունակել խաղալ Պրեմիեր Լիգայում:
«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր խոչընդոտ կարող է հանդիսանալ աշխատավարձի չափը: