«Քուինս Պարկ Ռեյնջերսը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Տորոնտոյի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն:
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է թիմ հրավիրել իր նախկին սանին, ում հետ աշխատել է «Տոտտեհեմում» և «Պորտսմուտում», և պատրաստ է նրան շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով երեք տարվա պայմանագիր առաջարկել:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, Ռեդնապը վստահ է, որ 32-ամյա անգլիացին համաձայն է տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»: Դեֆոն կփորձի ուժեղացնել ՔՊՌ-ի հարձակման գիծը, որտեղ այժմ միայն Չարլի Օսթինն է համապատասխանում Պրեմիեր Լիգայի մակարդակին: