«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է իր թիմի պաշտպանությունն ուժեղացնել Ռիո Ֆերդինանդի և Ջո Քոուլի օգնությամբ, ովքեր գտնվում են ազատ ֆուտբոլիստ կարգավիճակում:
Երեկ «ռեյնջերները» Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ փուլի եզրափակչում Բոբբի Զամորայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարան «Դերբիի» նկատմամբ և վերադարձան Պրեմիեր Լիգա: Այժմ Ռեդնապը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռեդնապը ցանկանում է «Լոֆտուս Ռոուդ» հրավիրել Ֆերդինանդին և Քոուլին: Հարին լավ է ճանաչում և Ռիոյին, և Ջոյին, որոնց հետ աշխատել է «Վեստ Հեմում»: