«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հաստատել է, որ Լոիկ Ռեմին ամռանը կլքի «Լոֆտուս Ռոուդը»:
Ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով «Նյուքասլում»՝ 27-ամյա ֆրանսիացին դարձավ 14 գոլի հեղինակ: Սակայն Ռեմին չի պատրաստվում մնալ «Նյուքասլում» կամ վերադառնալ ՔՊՌ: 2013թ-ին լոնդոնյան ակումբը Ռեմիին գնեց 8 մլն ֆունտով և պայմանագրով նրա տրանսֆերային արժեքը սահմանվեց հենց 8 մլն ֆունտ: Լոիկին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Արսենալը» և «Լիվերպուլը»:
-Ես չեմ պատկերացնում, որ Ռեմին ցանկանա վերադառնալ այստեղ: Նա բանակցում է Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբների հետ,- ասել է Ռեդնապը: Daily Mail