Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակը եզրափակող «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքոմ նոր ֆուտբոլիստներով համալրված «ռեյնջերները» արժանիորեն պայքար մղեցին «Սիթիի» դեմ:
Մանչինիի սաները ունեին տարածքային և խաղային մեծ առավելություն, սակայն այն գոլի վերածել, նրանց չհաջողվեց: «ՔՊՌ»-ն կարողացավ անառիկ պահել դարպասը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 52 միավորով կշարունակի մնալ երկրորդ հորիզոնականում: