«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Պորտուի» կիսապաշտպան Քրիստիան Ատսուի ձեռքբերման մասին:
21-ամյա ֆուտբոլիստը «ազնվականների» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել և վարձավճարով ուղարկվել է «Վիտես»:
Ատսուն «Պորտուում» էր 2010թ-ից, սակայն միայն նախորդ մրցաշրջանում կարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Պորտուգալական ակումբի հետ Ատսուն մասնակցել է նաև Չեմպիոնների Լիգայի 8 խաղի:
Ֆուտբոլիստի ծառայություններով նախկինում հետաքրքրվում էին «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»: