«Տոտտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն բաց կթողնի առնվազն 5 շաբաթ՝ ազդրի վնասվածքի պատճառով:
Ռոմերոն այս վնասվածքը ստացել է նախորդ շաբաթ օրը կայացած «Էվերթոնի» դեմ խաղում:
Ինչպես նշում է The Guardian-ը, խորը հետազոտությունը լավ արդյունքներ ցույց չի տվել, և այժմ 25 ամյա արգենտինացին կարող է բաց թողնել ամբողջ հունվար ամիսը:
Հարկ է նշել, որ Ռոմերոն նոր էր վերադարձել 3 խաղյա որակազրկումից հետո: Պաշտպանության կենտրոնում Քրիստիանի գործընկերը՝ Միկի Վան դե Վենը, շարունակում է մնալ «Տոտտենհեմի» հիվանդանոցում՝ հույս ունենալով բարելավել իր առողջական վիճակը մինչև հունվարի կեսերը:
«Մենք այդքան ստացել են շատ ցավոտ նորություններ Ռոմերոյի առողջական վիճակի վերաբերյալ: Օրերս նա խորը հետազոտություն է անցել: Դա ազդրի հետին մկանի լարում է: Այսպիսով, մենք նրան կարող ենք տեսնել մոտ չորսից հինգ շաբաթ հետո»,- ասել է «խթանների» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն։