Քրիստոֆեր Նկունկուի ծնկի վնասվածքը աննշան է, և «Չելսիի» հարձակվողը շարքից դուրս է մնացել ընդամենը մի քանի շաբաթով:
Նկունկուն վնասվածք է ստացել Չիկագոյում Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ Մատս Հումելսի հետ բախվելու արդյունքում։
Դա «Չելսիի» վերջին խաղն էր ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում, և «կապույտները» հինգշաբթի օրը վերադարձան տուն: Նկունկուին առաջին հերթին ուղարկեցին խորացված հետազոտության։
Ինչպես նշում է Evening Standard-ը, զննության նախնական արդյունքները բավականին հուսադրող են եղել, և 25 ամյա ֆրանսիացին երկար ժամանակ չի մնա հիվանդանոցում։
Այնուամենայնիվ, Նկունկուն գրեթե անկասկած բաց կթողնի օգոստոսի 13-ին կայանալիք Պրեմիեր լիգայի առաջին տուրի շրջանակներում կայանլիք «Լիվերպուլի» դեմ հանդիպումը: