«Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր ակումբը հետաքրքրվում է «Յուվենտուսի» հարձակվող Ֆաբիո Կուալյարելայով: Ինչպես նաև, նա խոսել է կիսապաշտպան Ռոբերտ Սնոդգրասի հեռանալու մասին:
-Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստների հանդեպ հետաքրքրությունը նրանք վաստակել են անցած մրցաշրջանում իրենց ցուցադրած խաղի շնորհիվ: Սակայն մենք կարիք չունենք նրանց վաճառելու, և նախատեսում ենք պահել թիմի բոլոր առաջատարներին: «Նորվիչը» մտադիր է ուժեղանալ, այլ ոչ թե վաճառել իր ֆուտբոլիստներին: Եվ Սնոդգրասն այն ֆուտբոլիստներից է, ում հետ մենք հույսեր ենք կապում:
Ես մամաուլում կարդացել եմ այն մասին, որ մենք հետաքրքրված ենք Կուալյարելայով: Սակայն, ինչպես Հուպերի ձեռքբերման ժամանակ, մեր ակումբը միշտ ճիշտ է աշխատում: Մենք աղմուկ չենք բարձրացնում, և քանի դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չունենք, մենք չենք հայտնի որևէ բան,- ասել է Հյութոնը: