«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլլինգն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ վնասվածքն ստացել է «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ մարզման ժամանակ:
Նեմանյա Վիդիչն, ով ստիպված փոխարինել էր Սմոլլինգին, կարմիր քարտ ստացավ և բաց կթողնի «Վեստ Հեմի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղերը:
Քրիս Սմոլլինգի վնասվածքը և Նեմանյա Վիդիչի որակազրկումը գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին կարող է ստիպել կազմ վերադարձնել Ռիո Ֆերդինանդին, ով 2014թ-ին ընդամենը երկու անգամ է մասնակցել Պրեմիեր Լիգայի խաղերին: