«Լիվերպուլի» լեգենդ Քևին Կիգանը կարծում է, որ քանի դեռ «կարմիրների» ղեկին է Բրենդան Ռոջերսը, հարձակվող Էնդի Քերոլը անելիք չունի մերսիսայդյան ակումբում:
Մի շարք պարբերականների հաղորդմամբ Քերոլը չի ցանկանում վարձակալության ժամկետը ավարտելուց հետո մնալ «Վեստ Հեմում», այլ մտադիր է վերադառնալ «Էնֆիլդ»: Սակայն Կիգանը չի հավատում, որ Քերոլը կստանա այդ հնարավորությունը:
-Ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Բրենդանը չի ցանկանում վերադարձնել Էնդի Քերոլին: Նա «Ինֆիլդ» տեղափոխվելով անմիջապես ազատվեց Քերոլից: Կարծում եմ՝ դա մի բան նշանակում է,- Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է Կիգանը: