«Չելսիի» հենակետային կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կարծում է, որ իր թիմակից Դավիդ Լուիզի համար ավելի լավ է մնալ պաշտպանությունում:
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Լուիզը խաղաց հենակետային կիսապաշտպանի դիրքում: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը անգամ ակնարկեց, որ մտածում է 25-ամյա բրազիլացու խաղային դիրքի փոփոխման մասին:
Սակայն նիգերացին գոհ չէ Դավիդի նոր դերից և նրան խորհուրդ է տվել մնալ պաշտպանությունում:
-Ես զարմացա Դավիդին տեսնելով այս դիրքում: Երբ մենք դաշտ դուրս եկանք, ես նրան հարցրեցի, «Ի՞նչպես պետք է ես խաղամ», իսկ նա ասաց, որ ինքը կխաղա հենակետայինի դիրքում, իսկ ես առաջ կգնամ: Ես համաձայնվեցի, սակայն երբ խաղը սկսվեց, ես նկատեցի որ նա անցնում է մրցակցի կիսադաշտը:
Դավիդը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն չգիտեմ թե ինչքան ժամանակ նա կկատարի իր նոր դերը: Կարծում եմ նա պետք է վերադառնա պաշտպանություն,- ասել Օբի Միկելը: The Guardian