«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծնկի լուրջ վնասվածք է ստացել և երեք ամիս չի կարողանա օգնել «զինագործներին»:
Մեսութը մասնակցեց Պրեմիեր Լիգայում «Չելսիի» դեմ կիրակի օրը կայացած խաղին, որում իր թիմը պարտվեց 2:0 հաշվով: Գերմանիայի ազգային հավաքականին միացած Օզիլը բժիշկներին դիմել է ձախ ծնկի ցավերի համար:
25-ամյա կիսապաշտպանն ուղարկվել է խորքային բուժզննման, որի արդյունքը ցավալի է լոնդոնյան ակումբի համար: Ինչպես ասվում է Գերմանիայի ազգային հավաքականի պաշտոնական հաղորդագրության մեջ, Օզիլի ծնկի ջիլը մասամբ պատռվել է:
Մեսութի ապաքինման համար կպահանջվի 10-12 շաբաթ: Այս կորուստը մեծ հարված է «Արսենալի» համար, որն այս պահին իր տրամադրության տակ չունի նաև Աարոն Ռեմսիին և Միկել Արտետային: