• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օզիլը վստահ է, որ «Արսենալը» կարող է հաղթել Պրեմիեր Լիգան

Մեսութ Օզիլ«Արսենալի» նորեկ Մեսութ Օզիլը հայտնել է, որ իր ակումբն ունակ է այս տարի Պրեմիեր Լիգայի չեմպիոնությանը հավակնել:

Ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրն Օզիլը «Ռեալից» տեղափոխվեց «Արսենալ»՝ «զինագործների» համար ռեկորդային 42.5 մլն ֆունտով: Արդեն այս շաբաթ Մեսութն իր առաջին խաղը կանցկացնի ակումբում, որը, նրա կարծիքով, կպայքարի Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար:

-Արդյո՞ք «Արսենալը» պատրաստ է տիտղոսի համար պայքարել: Իհարկե, անկասկած: Ես գիտեմ թիմին և տաղանդը, որը մենք ունենք: Յուրաքանչյուր խաղացող ցանկանում է հաջողակ լինել, իսկ «Արսենալն» աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է:

Միանշանակ մենք ցանկանում են ինչ-որ բանի հասնել այս թիմով, հանուն դրա ենք մենք աշխատում: Իհարկե դա շատ դժվար կլինի, այդ պատճառով էլ այս առաջնությունն աշխարհում ուժեղագույնն է: Բայց մենք ամբողջ ուժող կպայքարենք, որպեսզի հաջողության հասնենք:

Մենք ցանկանում ենք գրավիչ ֆուտբոլ խաղալ և հաջողության հասնել: Ես չեմ կարող խոստանալ, որ մենք անպայման տիտղոսներ կնվաճենք, սակայն ես խոստանում եմ, որ մենք՝ որպես թիմ, մեր ամբողջ ուժը կներդնենք տիտղոսներ նվաճելու համար,- Օզիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր