«Արսենալի» նախկին ավագ Սեսկ Ֆաբրեգասն ապշած է, թե ինչպես «զինագործներին» հաջողվեց ձեռք բերել կիսապաշտպան Մեսութ Օզիլին` իր կարծիքով «Ռեալ Մադրիդի» երկրորդ լավագույն խաղացողին:
Տրանսֆերային պատուհանի փակման օրն «Արսենալը» 42.5 մլն ֆունտով գնեց Օզիլի տրանսֆերը: Դրանից հետո «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ իրենց հիասթափությունն արտահայտեցին Մեսութի հեռանալու կապակցությամբ:
«Բարսելոնայում» հանդես եկող Ֆաբրեգասն այլ զգացողություններ ունի այս տրանսֆերի հետ կապված: Սեսկի կարծիքով, «Ռեալում» Օզլիը միայն մեկ խաղացողի էր զիջում:
-Ես իսկապես շատ զարմացած էի Օզիլի հեռանալուց հետո: Ես նրան Մադրիդում երկրորդ լավագույն խաղացողն էի համարում` Կրիշտիանու Ռոնալդուից հետո: «Արսենալի» համար հրաշալի ձեռքբերում է,- Cadena Cope ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել է Ֆաբրեգասը: