• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիվյե Ժիրուն գոհ է ինքն իրենից

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գոհ է այն առաջընթացից, որին հասել է անգլիական ֆուտբոլում, սակայն հույս ունի հետագայում ավելի վարպետանալ:

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Արսենալ» է տեղափոխվել ամռանը «Մոնպելյեից» 13 մլն ֆունտով: Ժիրուն աստիճանաբար հարմարվում է նոր պայմաններին: Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյեն անցկացրել է 34 հանդիպում, խփել 14 գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: Սակայն 26-ամյա ֆրանսիացին չի պատրաստվում կանգ առնել այս հաջողությունների վրա:

-Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, սակայն գիտեմ, որ ավելիին եմ ընդունակ: Ես հետագա աճի տեղ ունեմ, և ես իմ առաջ դնելու եմ ավելի մեծ նպատակներ:

Իմ կարծիքով ես ավելի հասուն եմ դարձել: Բացի այդ ես շատ բան եմ սովորել, հատկապես այն, ինչ վերաբերվում է գոլերին: Ես ավելի լավ եմ պահում գնդակը, երբ ստանում եմ այն, ավելի լավ եմ հասկանում իրադրությունը:

Բախտս բերել է, որ ունեմ մարզիչ, որի հետ կարող եմ զրուցել և հայտնել որոշ բաներ: Վերջերս մենք տեսագրություն արեցինք, և նա պատմեց, թե որ բաղադրիչները կարող եմ ես ավելացնել: Երբ մենք դաշտում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք: Մեր միջև կա վստահություն և համագործակցություն,- հայտնել է Ժիրուն Le Parisien-ին տված հարցազրույցի ժամանակ: