«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ «Մոնպելիեի» իր նախկին թիմակից Յունես Բելհանդան իր համար նոր ակումբ է փնտրում Պրեմիեր Լիգայում:
Լուրերի համաձայն, 23-ամյա հարձավողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Տոտտենհեմը»: Ժիրուն ուրախ կլինի Յունեսի հետ կրկին թիմակից դառնալ, ում հետ միասին հաղթել է Ֆրանսիայի 2011/2012թթ. առաջնությունում:
-Ես նրան գրկաբաց կընդունեմ: Նա ինձ զանգահարեց Պրեմիեր Լիգայի մասին տեղեկանալու: Նա ունի անհրաժեշտ ֆիզիկական տվյալները և ծնվել է այս առաջնության համար: Նա միայն պետք է լավ աշխատի ֆիզիկական պատրաստվածության վրա, որպեսզի հաղթահարի հավասար ուժերի պայքարը,- L’Equipe-ին տված հարցազրույցում հայտնել է Ժիրուն: