«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ նա իր դեբյուտային մրցաշրջանն Անգլիայում ավելի լավ է անցկացնում, քան Պրեմիեր Լիգայի լեգենդներ Թիերի Անրին և Դիդյե Դրոգբան:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն 17 գոլ է խփել: Օրինակի համար «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկու Անրին իր դեբյուտային 1999/2000 մրցաշրջանում 26 գոլ է խփել, իսկ Դրոգբան «Չելսիում» 2004/05 մրցաշրջանում 16 գոլի հեղինակ է դարձել:
Մինչդեռ Օլիվյեն, ով նաև 11 արդյունավետ փոխանցում է կատարել, կարծում է, որ իր նորամուտն ավելի հաջող է ընթանում:
-Ես եկել եմ այստեղ վան Պերսիի փոխարեն, և երբ հայտնվում ես նման մեծ ակումբում, ապա քո առաջ մեծ պահանջներ են դրվում: 17 գոլ և 11 արդյունավետ փոխանցում. սա ավելի լավ է, քան Անրիինն ուԴրոգբայինն իրենց դեբյուտային մրցաշրջաններում: Սա ցույց է տալիս իմ կարգը: Այս թիմի և անձնակազմի հետ ես ավելի լավն եմ դարձել: Ես նոր մակարդակ եմ տեղափոխվել: Եվ ես ցանկանում եմ շարունակել առաջընթացս,- հայտնել է Ժիրուն: Daily Mirror