• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիվյե Ժիրու. «Մեզ նոր հարձակվող պետք չէ»

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող չգնել:

«Զինագործների» հարձակման գծում ֆուտբոլիստների խնդիր կար դեռ մրցաշրջանի մեկնարկին: Ոչինչ չի փոխվել նաև այժմ: Միակ հարձակվողն Օլիվյե Ժիրուն է, ում մոտ հոգնածություն է զգացվում: Նրան երբեմն փոխարինում է Նիկլաս Բենդտները, ով աչքի չի ընկնում արդյունավետությամբ:

Ժիրուն, ով «Նյուքասլի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, կարծում է, որ իրենք կարող են մրցաշրջանի մնացած հատվածն անցնել առանց նոր հարձակվողի:

-Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ հարձակման գծում: Լուկաս Պոդոլսկին և Թեո Ուոլկոտը կարող են սրություն հաղորդել թիմի հարձակմանը: Մարզիչը կարող է նոր հարձակվող չգնել:

Ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ, ապա ես պետք է լավ սնվեմ, լավ քնեմ և մասնակցեմ մարզումներին: Ինձ հաջողվեց մրցաշրջանի առաջին հատվածն անցկացնել առանց վնասվածքների,- ասել է Ժիրուն: Canal+

Հետաքրքիր փաստեր