Դարպասապահ Անդրե Օնանան կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ հանդիպմանը՝ չնայած Կամերունի հավաքականում ստացած վնասվածքին։
ԱԱ-2026-ի որակավորման փուլում Մավրիկիոսի դեմ Կամերունի հավաքականի խաղի 80-րդ րոպեյին Օնանան փոխարինվեց՝ ստացած վնասվածքի պատճառով:
Օնանան խնդիրներ ուներ կոնքազդրային մկանների հետ, սակայն, ինչպես պնդում է Daily Mirror-ը, Անդրեի փոխարինումը ավելի շատ ապահովության նկատառումներով էր կատարված:
Վնասվածքի վատթարացումից խուսափելու համար Օնանան ցավը զգալուն պես փոխարինում խնդրեց, սակայն Անդրեն պատրաստ կլինի նոյեմբերի 26-ին «Յունայթեդի» կազմում խաղալ «Էվերթոնի» դեմ խաղում։