«Ուիգան Ատլետիկի» նոր մարզիչ Օուեն Քոյլը հայտնել է, որ մտադիր է մեկ մրցաշրջանից թիմին վերադարձնել Պրեմիեր Լիգա և անել ամեն ինչ առաջատար ֆուտբոլիստներին պահելու համար:
Անցած ուրբաթ «Ուիգանը» Քոյլին հաստատեց գլխավոր մարզչի պաշտոնում, ով «Բերնլիի» հետ Պրեմիեր Լիգա վերադառնալու փորձ ունի: Օուենը հուսով է, որ նորից կհաջողվի անել դա:
-Բոլորն «Ուիգանին» տեսնում են որպես ֆանտաստիկ ակումբ, որը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Այդ կարգավիճակի կորուստը նրանց համար լուրջ հարված էր, բայց մենք կփորձենք հնարավորինս շուտ վերադառնալ: Սա հիանալի հնարավորություն է:
Անկասկած մենք ցանկանում ենք պահել առաջատար խաղացողներին: Սա տաղանդավոր ակումբ է,- Sky Sports-ին հայտնել է Քոյլը: