Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլիացի տաղանդավոր կիսապաշտպան Օսկարը գոհ է իր նոր ակումբի խաղային ոճից:
-«Չելսի»-ն Բրազիլիայի հավքականն է, միայն կապույտ մարզահագուստով: Շատ հաճելի է խաղալ թիմում, որտեղ այսքան շատ են գրոհում: Լինելով բրազիլիացի ինձ շատ է դուր գալիս այս ոճը: Ինձ համար կարևոր է լինել այն թիմի մասը, որի խաղային ձեռագիրը համապատասխանում է իմ էությանը: Ես արդեն լավ հասկանում եմ Մատային և Ազարին: Մեր համագործակցությունն ավելի է ամրապնդվում յուրաքանչյուր շաբաթ, ինչ էլ արտահայտվում է խաղի ընթացքում,- ասել է 21-ամյա բրազիլիացին: