«Էվերթոնի» ֆուտբոլիստ Լեոն Օսմանը գոհ է իր ակումբի ցուցադրած խաղից: Նա գովեստի խոսքեր է ասել «իրիսկաներին»:
«Էվերթոնը» Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Անգլիայի գավաթում հասել է 4-րդ փուլ և հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Ակումբի կիսապաշտպան Օսմանը պատմել է թիմի ներկայիս վիճակի մասին:
-Իմ կարծիքով սա լավագույն «Էվերթոնն» է այն ժամանակվանից ի վեր, ինչ ես տեղափոխվել եմ այստեղ: Վերջին տարիներին մենք լավ չէինք խաղում, որովհետև չէինք կարողանում հաջող մեկնարկել: Այժմ սա վերջին 10 տարիների լավագույն թիմն է,- նշել է ֆուտբոլիստը: Sky Sports