«Սաութհեմպտոնի» հարձակվող Պաբլո Օսվալդոն մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի իտալական «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը «Սաութհեմպտոն» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին և այդ պահից անգլիական ակումբում մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
Վերջին շրջանում խոսվում էր, որ Օսվալդոն ցանկանում է լքել «Սեյնտ Մերին» և վերադառնալ Ա Սերիա: Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը իտալացի հարձակվողը բուժզննում անցավ «Յուվենտուսում», որտեղ էլ կխաղա մինչև մայիսի 31-ը: