«Նոթինգհեմ Ֆորեստի» պաշտպան Սերժ Օրիեն և «Ֆուլհեմի» հարձակվող Կառլոս Վինիսիուսը միացան թուրքական «Գալաթասարային»:
Օրիեն մշտական տրանսֆերով է մեկնել «Գալաթասարայ», իսկ Վինիսիուսը այս մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի Թուրքիայի առաջնության առաջատարի կազմում։
31 ամյա կոտդիվուարցին, ով Անգլիայում առավել հայտնի է «Տոտտենհեմում» անցկացրած տարիներով, 41 հանդիպում է անցկացրել «անտառապահների» կազմում՝ 2022 թվականի սեպտեմբերին «Վիլյառեալից» տեղափոխվելուց հետո:
Ինչ վերաբերում է 28 ամյա բրազիլացուն, ապա նա անկարևոր դարձավ «Ֆուլհեմի» համար այն բանից հետո, երբ «սպիտակներին» հաջողվեց վարձակալել «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյային։