«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլիացի պաշտպան Ֆաբիո Դա Սիլվան տեղափոխվեց «Քարդիֆ Սիթի»: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆաբիոն իր նոր ակումբում կկրի 35 համարի մարզաշապիկը և հնավարոություն կունենա մասնակցել «Նորվիչ Սիթիի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Ավելացնենք, որ 23-ամյա բրազիլիացին «Յունայթեդում» էր 2008թ-ից: Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ «Քուիսն Պարկ Ռեյնջերսում»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Ֆաբիոն Դևիդ Մոյեսի տրամադրության տակ էր, սակայն այդպես էլ չկարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում: