Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ իր թիմակից Էդեն Ազարն այնքան կարևոր է «Չելսիի» համար, որքան Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնայի» համար:
Այս ամռանը «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելուց առաջ Ֆաբրեգասը երեք տարի խաղացել է Մեսսիի հետ: Սեսկը կարծում է, որ ակումբի հաջողության մեջ Էդենն այնքան ներդրում ունի, որքան Մեսսին՝ կատալոնական ակումբում:
-Նա կապող օղակ է կիսապաշտպանության և հարձակման միջև: Նա մեր Մեսսին է, քանի որ միայնակ կարող է որոշել խաղի ելքը,- ասել է Ֆաբրեգասը: