«Տոտտենհեմը» գործնականում շատ մոտ է «Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին ձեռք բերելուն:
Լոնդոնցիները 27-ամյա արգենտինացուն ուշադրություն դարձրեցին, երբ նրանց չհաջողվեց համաձայնության գալ «Վիլյառեալի» պաշտպան Մաթեո Մուսակոյի տրանսֆերի հարցում:
Ֆասիոյի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է, քանի որ պայմանագրով նրա տրանսֆերային արժեքը սահմանված է 8 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով իր անձնական աղբյուրին, Ֆասիոն հոգնել է սպասել իսպանական ակումբի նոր առաջարկին: Ֆեդերիկոն չի նկատում այդ ցանկությունը և արդեն հեռանալու որոշում է կայացրել:
Աղբյուրի հաղորդմամբ, այժմ Ֆասիոն գործնականում «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ է: Հինգշաբթի օրը արգենտինացու գործակալին նկատել են Լոնդոնում, որտեղ նա բանակցել է «Տոտտենհեմի» հետ: