ՖԱ-ն պատրաստվում է դեմ քվեարկել Ալեքսանդր Չեֆերինի՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում ևս մեկ ժամկետ ընտրվելուն:
Չեֆերինը Միշել Պլատինիին հաջորդել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում 2016 թվականին։ 2019 և 2023 թվականներին Ալեքսանդրը երկարաձգել է իր լիազորությունները Ազգային ասոցիացիաների քվեարկության միջոցով։
Գործող կանոնները սահմանափակում են ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնների ժամկետների թիվը երեքով, իսկ Չեֆերինի համար այդ երրորդ ժամկետը լրանում է 2027 թվականին:
Այս պահին Չեֆերինն ու նրա համախոհները փորձում են փոխել կանոնները, որպեսզի Ալեքսանդրը հնարավորություն ունենա մնալ իշխանությունում 2027 թվականից հետո։
Չեֆերինը ցանկանում է ուղղում կատարել, որպեսզի մինչև 2017 թվականի նշանակումը չհամարվի երեք թույլատրելի ժամկետներից մեկը։ Դա թույլ կտա սլովենացուն մնալ ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում ևս չորս տարի՝ մինչև 2031 թվականը:
Փոփոխության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի Փարիզում կայանալիք ՈՒԵՖԱ-ի տարեկան համագումարի ժամանակ: Սակայն Անգլիան արդեն որոշել է, որ դեմ է քվեարկելու, հայտնում է BBC-ն։
Այս ուղղումն ընդունելու համար 55 Ազգային ասոցիացիաների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի:
Ավելացնենք, որ Չեֆերինի պաշտոնում շարունակելու հետ կապված տարաձայնություններն արդեն հանգեցրել են նրան, որ Ալեքսանդրի վաղեմի դաշնակիցը՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Զվոնիմիր Բոբանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել։