«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է London Evening Standard-ը:
Մինչև օգոստոսի կեսերը 25-ամյա բելգիացու տրանսֆերը կարելի է գնել 23.5 մլն ֆունտով, որը հաստատված է պայմանագրով: Գործարքն իրականացնելու համար գնորդին անհրաժեշտ կլինի միայն Ֆելայնիի համաձայնությունը:
Միաժամանակ հայնտի է, որ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Ֆելայնիով լուրջ հետաքրքրված է նաև «Արսենալը»: Լուրերի համաձայն, եթե այս երկու ակումբներն էլ տրանսֆերը գնելու պատրաստակամություն հայտնեն, ապա Մաուրանը կընտրի Պրեմիեր Լիգայի չեմպիոններին:
Ֆելայնիին շատ է դուր գալիս իր նախկին մարզիչ Դևիդ Մոյեսին միանալու հեռանկարը: Բացի այդ, «կարմիր սատանաների» միջին գծում ոչ մեծ մրցակցությունը Մաուրանին երկար խաղաժամանակ ունենալու մեծ հնարավորություն կտա:
Հավելենք, որ մեկ այլ պատճառ ևս կա, որի համար Ֆելայնին «Յունայթեդը» գերադասում է «Արսենալից»: Հարցը նրանում է, որ Ֆելայնին արդեն երկար ժամանակ է ինչ իր ընտանիքի հետ բնակվում է Մանչեսթերում և իրեն շատ լավ է զգում այնտեղ: