«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հայտնել է, որ անգամ անվճար իր թիմ չէր վերցնի Բրազիլիայի հավաքականի աստղ Նեյմարին:
Այժմ Ֆելիքսը «Ֆուլհեմի» հետ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին, որը նրանք կսկսեն Չեմպիոնշիփում: Մագատը «Ֆուլհեմում» չի տեսնում էգոիստ Նեյմարին:
-Ինձ դուր է գալիս թիմային խաղը: Նեյմարի նման ֆուտբոլիստները, ովքեր տարվում են անհատական խաղով իմ թիմում տեղ չունեն: Չգիտեմ, ես նրան անվճար էլ չէի վերցնի:
Եթե Նեյմարը հաղթի աշխարհի առաջնությունում, այդ ժամանակ հնարավոր է մտածեմ այս մասին,- ասել է Մագատը: Daily Mail