• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերգյուսոնը դեմ է մարզադաշտերում անվտանգության ցանցերի կիրառմանը

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ մարզադաշտերում պաշտպանիչ ցանցերի ստեղծումը կբարձրացնի անվտանգության մակարդակը:

Հիշեցնենք, որ այս մտահաղացման հեղինակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Գորդոն Թեյլորն է: Նա կարծում է, որ ցանցը, որը բաժանում է դաշտը տրիբունայից, կօգնի խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին եղավ մանչեսթերյան վերջին դերբիում:

Սակայն Ֆերգյուսոնը այս հարցում այլ դիրքորոշում ունի: Նա կարծում է, որ անվտանգությունը կարելի է բարձրացնել մարզադաշտի աշխատակազմի միջոցով:

-Հաճախակի է պատահում, որ երկրպագուները ֆուտբոլիստների ուղղությամբ տարբեր իրեր են նետում: Այդպես պատահեց «Չելսիի» դեմ խաղում, այդպես եղավ նաև վերջին դերբիում:

Սակայն ինձ թվում է, որ այդ ցանցը չի ապահովի ֆուտբոլիստների անվտանգությունը: Խնդիրը կարելի է լուծել անվտանգության աշխատակազմի միջոցով,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր