Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Այաքս»-ի և Դանիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Ավելի վաղ խոսվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Մասնագետները տրանսֆերի հնարավոր արժեքը գնահատում են 25-ից 35 մլն եվրո:
20-ամյա դանիացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 խաղի և խփել 5 գնդակ: