«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է մարզչական գործունեության որոշ սկզբունքների մասին:
-Ֆուտբոլում հաղթանակը տալիս է կարճաժամկետ առավելություն: Ակումբի կառուցումը բերում է կայունության,- ասել է Ֆերգյուսոնը:
Փորձառու մասնագետը նաև պատմել է, թե ինչպես կարելի է թիմ ստեղծել:
-Խաղացողների երեք տեսակ կա․ 30-ամյա, 23-30 տարեկաններ և ավելի երիտասարդներ: Գաղափարը նրանում է, որ միասին նրանք լավագույն արդյունքն են բերում: Այսպիսով, թիմի հաջող շրջանը տևում է չորս տարի:
Քո բնավորությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան ֆուտբոլիստներինը: Եթե ֆուտբոլիստը սկսում է ազդել շրջապատողների վրա, նրան պետք է հրաժեշտ տալ: Անգամ եթե նա աշխարհի լավագույն խաղացողն է,- Harvard Business Review պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆերգյուսոնը: