• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդինյոն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

ՖերնանդինյոԴոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ցանկություն է հայտնել՝ շարունակելու կարիերան «Մանչեսթեր Սիթիում»:

Վերջերս «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատեց, որ հետաքրքրված է 28-ամյա բրազիլացու ծառայություններով: Անձամբ Ֆերնանդինյոն նույնպես ցանկանում է այդ տեղափոխությունը:

-Վստահ եմ, որ «Սիթի» տեղափոխվելը կավելացնի իմ հնարավորությունները՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը: Ես ավելի նկատելի կլինեմ, որովհետև Բրազիլիայում չեն հետևում ուկրաինական առաջնությանը:

Այն, ինչ մենք անում ենք այստեղ, չեն գնահատում իմ երկրում: Եթե ես հանդես գամ Պրեմիեր Լիգայում, աշխարհի լավագույն ակումբներից մեկում, ապա դա կօգնի ինձ վերադառնալ Բրազիլիայի ազգային հավաքական:

Անգլիայում շատ են մարդիկ, ովքեր լավ հասկանում են ֆուտբոլից: Դա կարող է ավելացնել իմ հմտությունները և դրդել հաջող ելույթների Պրեմիեր Լիգայում,- ասել է Ֆերնանդինյոն: The Sun

Հետաքրքիր փաստեր