• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդինյո. «Հայրս չթողեց, որ դարպասապահ դառնամ»

Ֆերնանդինյո«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերնանդինյոն խոստովանել է, որ փոքր ժամանակ երազում էր դարպասապահ դառնալ, սակայն հայրը դեմ է կանգնել այդ որոշմանը:

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» 28-ամյա բրազիլիացուն 34 մլն ֆունտով գնեցին Դոնեցկի «Շախտյորից»: Սպասվում է, որ նա այլընտրանք կմտցնի մանչեսթերյան ակումբի հարձակման մեջ և կամրացնի միջին գիծը: Սակայն Ֆերնանդինյոն կարող էր թիմին օգնել նաև դաշտի հակառակ կողմում, եթե իրականանար մանկության իր երազանքը:

-Երեխա ժամանակ իմ կուռքն էր բրազիլիացի դարպասապահ Տաֆարելը: Նրա պատճառով ես էլ էի ուզում դարպասապահ դառնալ: Սակայն, փառք Աստծո, հայրս չթողեց գնալ այդ ուղղով և խորհուրդ տվեց միայն ոտքերով խաղալ,- ասել է Ֆերնանդինյոն: Daily Mirror

Բրազիլիացին նաև հայտնել է, որ պատրաստվում է շուտով անգլերեն սովորել, որպեսզի ավելի հեշտ լինի հաղորդակցումը:

Հետաքրքիր փաստեր