«Մանչեսթեր Սիթիի» բրազիլիացի նորեկ Ֆերնանդինյոն կարծում է, որ իր նոր ակումբը կարող է հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Հին աշխարհի ֆուտբոլային գլխավոր մրցաշարին Ֆերնանդինյոն «Շախտյորի» հետ հաջող ելույթներ է ունեցել: Այժմ 28-ամյա կիսապաշտպանը մտադիր է «Սիթիի» հետ լավագույնը ճանաչվել Եվրոպայում:
-Հուսով եմ՝ գերազանց հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում: Իհարկե տիտղոսն ինչ որ անհավանական բան չէ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա,- Ֆերնանդինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: